Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Գլխավոր հարցը լինելու է Երևանը «չհանձնելը»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Դիլիջանի «Բեսթ Վեստերն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը։ Չնայած միջոցառումն այսօր է սկսվում, սակայն ՔՊ-ականները երեկվանից արդեն մեկնել են Դիլիջան, որպեսզի մի լավ ռելաքս լինեն, երկրի հարցերը քննարկեն եւ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակի հիմքերը դնեն։

ՔՊ քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության կուսակցական անդամները, ԱԺ նախագահը, տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարները եւ համայնքների ՔՊ-ական ղեկավարներ։ Կլինեն նաեւ հրավիրյալներ, որոնց ցանկը որոշել է ՔՊ վարչությունը։

Բնականաբար, ժողովը վարելու է Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական ժողովի օրակարգում լինելու են տարբեր հարցեր, սակայն կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գլխավոր հարցը լինելու է Երեւանը «չհանձնելը», քննարկելու են սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին վերաբերող նախընտրական հարցեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից