Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանն առաջարկել է խմել ՔՊ կուսակցության կենացը. Նա նստած է եղել անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողքի աթոռին. Առավոտ

analitik.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովից առաջ նախօրեին՝ իշխանական վերնախավը ճաշկերույթի էր։ Aravot.am-ի տեղեկություններով, ընթրիքը անցել է ընկերական մթնոլորտում․ հատուկ արարողակարգեր չկային, ինչպես նաեւ չէին հրավիրել թամադա-հանդիսավար։

Բաժակաճառերը հիմնականում ասում էր Նիկոլ Փաշինյանը, ըստ այդմ՝ ստանձնելով թամադայի պաշտոնը։ Հրավիրվածները նստած էին ըստ իրենց դիրքի՝ կառավարության անդամներ, պատգամավորներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ եւ այսպես շարունակ։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անմիջապես վարչապետի կողքի աթոռն էր զբաղեցրել։ Երբ Ավինյանն առաջարկեց խմել հարազատ կուսակցության կենացը, համարյա բոլորն արձագանքեցին, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լավը չկա, միակն է՝ որ ժողովրդավար ընտրություններով է հասել իշխանության։

«Այո՛, այնքան լավն ենք, որ կուսակցության ներսում էլ ունենք սեփական ընդդիմություն»,-կենացն ամփոփեց Ավինյանը, այդ պահին նայելով պատգամավոր Արսեն Թորոսյանին։ Ի դեպ, ասում են՝ Թորոսյանի հետ քչերն էի շփվում, իսկ ինքը հեռախոսով հետեւում էր Հայաստան-Ուելս ֆուտբոլային խաղին։

«Ազատության» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, այն հարցին, թե Ասեն Թորոսյանը ճնշում զգո՞ւմ է սեփական թիմակիցների կողմից ու ինչպիսին են հարաբերությունները Տիգրան Ավինյանի հետ՝ պատասխանել էր․ «Ոչ չեմ զգում, իսկ ինչի՞ պետք է զգամ։ Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են»։

 

Նույն շարքից