Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Շատ մոտ ապագայում գալու է այն պահը, երբ մենք մեր եղբայր ու քույր հայրենասեր քաղաքացիներին հրավիրելու ենք ամենակարևոր մրցույթին. Պատգամավոր

analitik.am

Նախագահ Սարգսյանի վերջին 2 շաբաթներին արած 2 հայտարարություններին ավելացնելու շատ քիչ բան կա: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայկ Մամիջանյանը՝ խոսելով այն մասին, որ այդպես էլ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնել ու պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անել հանրային գործընթացներ սկսելու համար:

«Շատ մոտ ապագայում գալու է այն պահը, երբ մենք մեր եղբայր ու քույր հայրենասեր քաղաքացիներին հրավիրելու ենք ամենակարևոր մրցույթին, ինչպես ասել է նախագահը: Մենք մեր անելիքը լավ գիտենք: Մենք մեր անելիքն արել ենք 2018-ից սկսած և անելու ենք: Թող իր մտքով չանցնի, թե իրեն իշխանությունից հեռացնելու է Հանրապետականը, իրեն իշխանությունից հեռացնելու է հայ ժողովուրդը, քանի որ հայ ժողովուրդն արժանի չէ, որ իր առջևից, ինչպես նախագահ Սարգսյանն է ասել, նման խզբզանք լինի»,-ասաց նա:

Նույն շարքից