Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, բայց դեռ թեկնածու չեն գտել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երկարատեւ քննարկումներից հետո որոշել է մասնակցել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է. որոշում են՝ ինչ ձեւաչափով մասնակցեն, ում թեկնածությունն առաջադրեն։ Նրանք փորձում են գտնել մի թեկնածուի, ում շուրջ հնարավոր կլինի լայն կոնսոլիդացիա ապահովել եւ գնալ քաղաքական, այլ ոչ քաղաքային ընտրության: Փաստ է, որ այս պահին դեռ թեկնածու չեն գտել, փնտրտուքների մեջ են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ հավելելով. «Թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու, կամ թեկնածուն ով է լինելու, որոշում չկա. քննարկումները սրանց շուրջ դեռ շարունակվում են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից