Բարի օր Լրահոս Հասարակություն 

Տիգրան Ավինյանի արած ասֆալտը ձեռքով հեշտությամբ պոկվում է. Միլիոններ են ծախսվում /լուսանկարներ/

analitik.am

Երևանի քաղաքապետարանը Տիգրան Ավինյանի գլխավորությամբ նորանոր բարձունքներ է նվաճում, այդ թվում՝ նա ասֆալտապատման հարցում: Ավինյանի օրոք Հայաստանի մայրաքաղաքում փռվում է «վերջին սերնդի» ասֆալտ, որը հնարավոր է ձեռքով պոկել:

Նմանատիպ ասֆալտ արվել է Նոր Նորք վարչական շրջանում, մասնավորապես Հովհաննիսյան-Թևոսյան փողոցների խաչմերուկում: Այս մասին իր էջում տեսանյութ է արել Արթուր Չախոյանը:

Ֆեյսբուքյան օգտատիրոջ խոսքերով, այս ամենի մեղավոր Տիգրան Ավինյանն է, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյան, ով նրան չի կանչում իր մոտ, ականջները քաշի ու ասի՝ էս ինչ ես անում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նախավերջին նիստում «Փոսի Տիկոն» գովեստի խոսքեր էր ասում պատասխանատու պաշտոնյաների հասցեին, ովքեր իբր պատվով կատարել էին ասֆալտապատումը: Իսկ դրանից առաջ նա մեկ շաբաթ ժամանակ էր տվել փոսերի հարցը լուծելու համար:

Քաղաքապետարանը, ինչպես բոլոր հարցերում, ասֆալտապատման հարցում ևս աշխատելու փոխարեն իմիտացիա է անում: Ասֆալտապատումն իրականացվում է անորակ, ինչի արդյունքում երևանցիների փողերը մսխվում են, սակայն հարցը մնում է չլուծված:

Նույն շարքից