Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Եթե 1917-ին և 1991-ին պետության գլխին Պուտինի նման մարդիկ լինեին, ո՛չ հեղափոխություն կլիներ, ո՛չ ԽՍՀՄ փլուզում. Պետդումայի խոսնակ

analitik.am

Ռուսաստանում զինված ապստամբության փորձի օրերը՝ հունիսի 23-24-ը, երկրի պատմության մեջ մտել են որպես նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ հասարակության միասնության և համախմբման օրեր։ Այս մասին գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։

Նրա կարծիքով՝ ապստամբության փորձը ցույց է տվել, թե որքան բարձր է Պուտինի հեղինակությունը քաղաքացիների և զինվորականների շրջանում։

Վոլոդինը կարծում է, որ այս թեստն անցնելով՝ ռուսական հասարակությունը ցույց է տվել իր հասունությունը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահն այս ծանր իրավիճակից դուրս եկավ՝ ավելի ամրապնդելով իր դիրքերը երկրում և աշխարհում։

«Նա ամեն ինչ արեց արյունահեղությունն ու խառնաշփոթը կանխելու համար: Վերլուծելով նախկինում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ կարող ենք անել հետևյալ եզրակացությունը՝ եթե 1917 և 1991 թվականներին պետության գլխին լինեին Պուտինի նման մարդիկ, ո՛չ հեղափոխություն և ո՛չ էլ ԽՍՀՄ փլուզում չէր լինի»,- ընդգծել է Վոլոդինը։

Նույն շարքից