Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. առաջիկայում հանդիպելու եմ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: Կռավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով, ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակարտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի:

Նա հայտարարեց, որ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, սակայն որոշակի առաջընթաց կա. «Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ: Ցավոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ ստորագրման համար: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցեը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց նա:

Նույն շարքից