Լրահոս Տնտեսություն 

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց թոշակառուների ահազանգին ու պարզաբանում ներկայացրեց

analitik.am

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանին զեկուցվեց, որ հուլիսի 1-ից թոշակառուներն արդեն ստանում են բարձրացած թոշակ:

Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև ետվճարի ծրագրին՝ հայտարարելով, որ այդ դեպքում թոշակների մասով ավելի բարձր ցուցանիշ է գրանցվում:

Փաշինյանը հայտնեց ահազանգերի մասին, որ շատ թոշակառուներ անկանխիկն իրականացնում են, սակայն տեսնում են, որ ամսվա վերջում ետվճար չեն ստանում: Դրա պատճառն այն է, որ տվյալ բանկը չի մասնակցում ետվճարի ծրագրին:

Նա թոշակառուներին հորդորեց հետաքրքրվել՝ արդյո՞ք իրենց բանկերը մասնակցում են սույն ծրագրին: Եթե այդ բանկերը չեն մասնակցում, թոշակառուները կարող են փոխել իրենց բանկերը:

Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու որոշ բանկեր չեն մասնակցում ծրագրին:

Նույն շարքից