Լրահոս Ռազմական 

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ

analitik.am

Արցախի Մարտունու շրջանում հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26-ն ընկած ժամանակահատվածում   Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, հաղորդում են Արցախի Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Նույն շարքից