Լրահոս Միջազգային 

Ֆրանսիայի հարավում գրանցվել է քառասուն աստիճան շոգ

analitik.am

Ֆրանսիայում շոգի առաջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կորսիկայում, որտեղ ջերմաչափը գերազանցել է 40 աստիճանը, իսկ Պիրենեյների լեռնային հովիտներում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  հաղորդում է TF1 հեռուստաալիքը։

Հուլիսի 18-ին «Météo-France» Ազգային օդերևութաբանական ծառայությունը եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է սահմանել երկրի հարավային յոթ դեպարտամենտներում ՝ բարձր ջերմաստիճանի ֆոնին:

Ըստ աղբյուրի՝ Պրովանսը, Օկիտանիան և Կորսիկան ենթարկվել են ծայրահեղ շոգի առաջին ալիքին։ Կորսիկայում գրանցվել է 40 աստիճան շոգ։ Նույնիսկ գիշերային ժամերին պահպանվել է բարձր ջերմաստիճան, որը չի իջել 27 աստիճանից:

Նույն շարքից