Լրահոս Միջազգային Ռազմական 

Ռուսաստանի Զինված ուժերը հատուցման հարված են հասցրել Օդեսայի և Նիկոլաևի օբյեկտներին

analitik.am

Ռուսաստանի Զինված ուժերը բարձր ճշգրտության զենքերով հատուցման հարված են հասցրել Օդեսայի և Նիկոլաևի օբյեկտներին՝ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ այդ տարածքներում ուկրաինական կողմը ահաբեկչություն էր նախապատրաստում։ Կոնաշենկովը նշել է, որ ռուսական կողմը 70 հազար տոննա ընդհանուր ծավալով վառելիքի պահեստներ է ոչնչացրել:

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական անօդաչուների հարվածների պատճառով Օդեսայում խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կարձագանքի Ղրիմի կամրջի պայթեցմանը: Նա նշել էր, որ պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է մշակում:

Նույն շարքից