Լրահոս Հասարակություն Պատահարներ 

ԲԿ-ում մահացել է պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված նորածին երեխան

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է այսօր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։

Նույն շարքից