Լրահոս Հայաստան Հասարակություն 

Սահմանամերձ Կոթի գյուղում բացվեց մանկական պուրակ (տեսանյութ, լուսանկարներ)

analitik.am

Սահմանամերձ Կոթի գյուղն արդեն ունի ընդարձակ և գեղեցիկ մանկական պուրակ` լի գունեղ խաղահամալիրներով, սահարաններով և մարզասարքերով։  Բացման հանդիսավոր արարողության համար հավաքվել էին ինչպես Կոթիի բնակիչները, այնպես էլ հյուրեր տարբեր բնակավայրերից։

 

Սկզբում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց այգում տեղադրված խաչքարը։ «Եղբայրական»  անունը կրող պուրակը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։ Կոթի բնակավայրի բարգավաճման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Սամսոն Սարատիկյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում։

Իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես եկան Կոթիի շնորհաշատ երիտասարդները, որից հետո նաև սիրված երգիչներ։ Միջոցառումն ուղեկցվեց ցուցանահանդես-վաճառքով։ Այս տարվանից յուրաքանչյուր Վարդավառին նախորդող օրը կնշվի որպես Կոթիի օր։

Նույն շարքից