Լրահոս Տնտեսություն 

Ծանուցում նպաստառուներին՝ ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության անկանխիկ վճարման մասին

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով։ Բացառություն կկազմեն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում) ունեցող անձինք, ովքեր, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

Հետևաբար, եթե նպաստը ստանում էիք Հայփոստի որևէ սպասարկման կենտրոնից և մինչև հունիսի 30-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում կարող եք զանգահարել Զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակավայրի սպասարկման տարածքային կենտրոն և տեղեկանալ, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ նպաստը վճարող բանկը փոխելու համար։

Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Ակբա բանկ։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Նույն շարքից