Բարի օր Իրավական Լրահոս 

Եվս մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում՝ կապիտուլյանտի անմիջական ցուցումով. Աթանեսյան

analitik.am

ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել էի դիմում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

Դիմումի հիմքում դրված էին այն հանգամանքները, որ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը քննելիս դատավորը թույլ է տվել հետևյալ երեք կոպիտ խախտումը՝ քննել է այլ դատարանին հասցեագրված միջնորդություն, չի հայտնել ինքնաբացարկ՝ հոր և եղբոր Մարտի 1-ի գործով հետապնդումների պատճառով չէր կարող լինել անկողմնակալ նախկին իշխանության ներկայացուցչի նկատմամբ և քննել է առերևույթ սխալ մեղադրանքով գործ՝ Ա.Աշոտյանին չէր կարող մեղսագրվել նախկին քրեական օրենսգրքի 179 հոդվածը, քանի որ այն ավելի խիստ է, քան գործող քրեական օրենսգրքի դրան համապատասխանող հոդվածը:

Այսօր ստացա նախարարի մերժումը՝ ասում է, որ նկարագրվածը բավարար չէ վարույթ հարուցելու համար:

Եվս մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում՝ կապիտուլյանտի անմիջական ցուցումով:

Պաշտպան Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից