Գլխավոր Լրահոս Ռազմական 

Կեսօրին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել ՀՀ Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենային. Էդգար Ղազարյան

analitik.am

Սեպտեմբերի 2-ին կեսօրին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարված է հասցրել ՀՀ Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենային` Հայաստանի Հանրապետության տարածքում, սահմանի խորքում, բաց տարածություն մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարաական, քաղաքական գործիչ ՀՀ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

«Դրանից հետո բռնկվել է հրդեհ, որն արագորեն տարածվում է ՀՀ Վայոց ձորի լեռներում` հրկիզելու հարյուրավոր հեկտար խոտածածկ տարածություններ։ Փրկարարական ուժերին չի հաջողվում մարել հրդեհ` չոր եղանակի, լեռնային, դժվարանցանելի ռելիեֆի, տեղանքում ջրային ռեսուրսների սակավության պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մահացել է փրկարարական ծառայության մի սպա։

Այս ռազմական և հրդեհային իմաստով արտակարգ դրության մասին ո’չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո'չ ՀՀ ներքին գործերի նախարարությունը լիարժեք տեղեկատվություն չեն տրամադրում` իրականությունը թաքցնելով հանրությունից։

Ներքին գործերի նախարարությունը փոխարեն ուժեր տեղաբաշխվի Վայոց ձորի մարզում հրդեհի մարման աշխատանքները կազմակերպելու համար, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ոստիկաններին բերել են Երևան` ընդդիմության հանրահավաքը հսկելու համար։ Հազարավոր ոստիկանները, պարապություն վիզները ծռած նստած են Երևանի կենտրոնում, իսկ Վայոց ձորի լեռները կրակի մեջ են` թշնամու ստեղծած հրդեհի հետևանքով»,- գրել է  նա։

Ավելի վաղ հայտնել էինք ահազանգի մասին, որ Վայքի գյուղերի լեռներում խոշոր հրդեհ է։

Նույն շարքից