Լրահոս Պատահարներ 

Վայքի գյուղերի լեռներում խոշոր հրդեհ է․ հրդեհը հաջորդել է ուժեղ պայթյունի ձայնի

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Եղիազարյան-Վարդանյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Վայքի գյուղերի լեռներում խոշոր հրդեհ է։

Ձգվում է կիլոմետրերով։ Ծուխն երեւում է անգամ մեծ հեռավորությունից։

Գյուղացիներն ասում են` հրդեհը հաջորդել է ուժեղ պայթյունի ձայնի։ Ի՞նչ է պայթել` չեմ փոխանցում լսածս։ Եթե հաստատում է, թող Պն-ն հաստատի։ Կամ հերքի։

Բայց սա արդեն թշնամու նոր թիրախ է։

Հրդեհը սկսվել է Մարտիրոսից Խնձորուտ տարածքում` Լվիս կոչվող հանդամասից, տարածվում է դեպի Փոռ եւ Ազատեկ գյուղեր, Ախաչ կոչվող տարածք։

Տեղում հրդեհաշիջման ակտիվ աշխատանք է»։

 

Նույն շարքից