Բարի օր Լրահոս Հասարակություն 

Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում, իրավիճակն էականորեն սրվել է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում էականորեն սրվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստի ժամանակ։

«Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին Պաշտպանության նախարարության 3 զինծառայողներ։ «Այդ սադրանքին նախորդել են Հայաստանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարային ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը։

Նույն շարքից