Լրահոս Միջազգային 

Ռուսաստանը կասեցնում է Թուրքիայում գազային հաբի ձևավորումը. Մեծ Եվրասիայի համար պայքարը մտնում է շրջադարձային փուլ. Վահե Դավթյան

analitik.am

Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանը կասեցնում է Թուրքիայում գազային հաբի ձևավորումը: Խնդիրն, ըստ միջազգային մամուլի, Մոսկվայի և Անկարայի միջև ծագած տարաձայնություններն են:

Դժվար չէ կռահել, թե ինչ բնույթ են դրանք կրում:

Նախ, դեռևս մինչև սևծովյան հացահատիկային նախաձեռնության սառեցումը Մոսկվան աշխատանքներ էր սկսել Իրանի, Քաթարի և Թուրքմենստանի հետ գազային հաբ ձևավորելու ուղղությամբ, ինչն ինքնին լուրջ մարտահրավեր է Թուրքիայի էներգատրանսպորտային ռազմավարության համար: Վերջինս, ինչպես գիտենք, առավելապես խարսխված է միջազգային նշանակության լոգիստիկ հաբի ձևավորման սկզբունքի վրա:

Նաև վերջերս Սոչիում անցկացված հանդիպմանը Պուտինն ու Էրդողանը գրեթե չանդրադարձան գազային հաբի նախագծին, թեև վերջինս ռուս-թուրքական օրակարգի առանցքային հարցերից է:

Ինքնին դա վկայում է առնվազն նախագծի նպատակահարմարության վերաիմաստավորման մասին: Գոնե Մոսկվայի կողմից:

Գումարելով այս ամենին վերջերս G20 շրջանակներում Թուրքիան շրջանցող «Մերձավորարևելյան միջանցքի» մասին ընդունված կոմյունիկեն` դժվար չէ կռահել, որ թուրքական տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարությունը միաժամանակ մի քանի ճակատով հայտնվում է բավականին ռիսկային գոտում:

Մեծ Եվրասիայի համար պայքարը մտնում է շրջադարձային փուլ»:

Նույն շարքից