Լրահոս Պատահարներ 

Կրակոցներ՝ Երևանում․ բնակելի շենքի պատուհանները վնասվել են

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում կրակոցներ են հնչել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է Բաշինջաղյան 183 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին, որի վրա առկա է կրակոցի հետք:

Քաղաքացիները ոստիկաններին հայտնել են, որ իրենք լսել են կրակոցի 5 ձայն, սակայն չեն լսել թե ով կամ որ ուղղությամբ են կրակոցներ արձակվել:

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ոստիկանությունը պարզում է այն բնակարանատիրոջ ինքնությունը, ում տան պատուհանի ապակին և առառստաղը կրակոցի հետևանքով վնասվել է:

Նույն շարքից