Իրավական Լրահոս 

Սպանություն Կոնդում. 28-ամյա երիտասարդը է ձերբակալվել

analitik.am

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Կոնդի տներից մեկում իր նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, և ինքը, պաշտպանվելով, խողովակով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, նաև` գլխին:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե:

Մարմնական վնասվածքներ ստացած և անգիտակից վիճակում գտնվող 43-ամյա նախկին փեսային շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ահազանգողը` Սիսիանի բնակիչ, 28-ամյա երիտասարդը, ժամը 21.45-ին, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:

Ժամը 22.45-ին հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ 43-ամյա տղամարդը գիտակցության չգալով` մահացել է:

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից