Իրավական Լրահոս 

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով

analitik.am

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Գործն արդեն դատարանի վարույթում է, և շուտով մեզ հայտնի կդառնա դատական նիստի օրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա նաեւ նշել է. «Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։

Նշեմ նաև, որ Ադիբեկյանի երկու գրառումների առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2022թ. սեպտեմբերին։ Մեկ տարվա ընթացքում կատարվել է մեծածավալ և համակողմանի նախաքննություն, որի արդյունքում գրառումներից մեկով կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ մյուսով՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներ»։

Նույն շարքից