Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Բաքուն Երևանին է ուղարկել խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանը. Բայրամով

analitik.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից և խաղաղության պայմանագրի բանակցություններից։

«Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն»,- նշել է Բայրամով: Նրա խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում Բաքվի առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին։

«Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին: Մենք այս հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Խաղաղության պայմանագրի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ այն չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում»,- նշել է Բայրամովը։

Նույն շարքից