Լրահոս Հասարակություն 

Շնորհավոր հզոր ծնունդդ, Տարոն, քո 30-ամյակը ինձ համար իսկական տոն է․ Աննա Հակոբյանի շնորհավորանքը

analitik.am

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով 44-օրյա պատերազմի մասնակից, կամավոր Տարոն Անդրեասյանի ծննդյան օրը․

«Շնորհավոր Հզոր Ծնունդդ, Տարոն։ Քո 30-ամյակը ինձ համար իսկական տոն է։ Ես/մենք երկրի վրա դու/դուք երկնքում լիաթոք կնշենք ու կտոնենք այս օրը»,- գրել է Աննա Հակոբյանը։

Տարոնը հոկտեմբերի 21-ին մենել է մարտական գործողությունների։ Մարտական ընկերներից մեկը նշում է, որ Տարոնը եղել է իրենց վաշտի հրամանատար, և երբ Սանասարից նահանջի հրաման են տվել, նա չի նահանջել և գնացել է առաջ։ Նրա համագյուղացին շնում է, որ զոհվելու օրը Տարոն Անդրեասյանը զանգում է հորն ու ասում, որ շրջափակման մեջ է ընկել, սակայն գերի չի հանձնվելու՝ նռնակով պայթեցնելու է իրեն։

2022 թվականի սեպտեմբերի 6-ից համացանցում շրջանառության մեջ է դրվում մի տեսանյութ, որում երևացող երիտասարդը հայտնվել էր շրջափակման մեջ ու փոխարեն հանձնվելուն՝ նախահարձակ էր եղել և զոհվել մարտի ժամանակ։ Հետագայում պարզ է դառնում, որ տեսանյութում երևացող և ադրբեջանցիներին «վախկոտ» անվանող կամավորականը՝ ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ Տարոն Անդրեասյանն է։

Նույն շարքից