Լրահոս Հասարակություն 

ՀՀ-ում կենսաթոշակ է վճարվել ԼՂ-ից բռնի տեղահանված 11 785 անձի

analitik.am

Այս պահին ՀՀ-ում կենսաթոշակ է նշանակվել և վճարվել ԼՂ-ից բռնի տեղահանված 11 785 անձի։ Վերջիններիս կենսաթոշակը հաշվարկվել և վճարվել է հոկտեմբեր ամսվանից սկսած, այսինքն՝ նրանց վճարվել է կենսաթոշակ երեք ամսվա համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին կենսաթոշակ նշանակվել է՝ պահպանելով ԼՂ կենսաթոշակի գործում առկա ստաժը, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու չափով․ ստաժները չեն փոխվել, իսկ կենսաթոշակների չափերը փոխվել են։ Ուստի կենսաթոշակի չափի վերանայման վերաբերյալ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ ԼՂ-ում կենսաթոշակներ ստացած անձինք կենսաթոշակների նշանակման համար դիմումներ ներկայացնում են դեկտեմբերի 11-ից՝ https://online.ssa.am/ հարթակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից