Լրահոս Հասարակություն 

Մեկ տարի և ավել սպասել եմ, որ ասեմ՝ ամոթ Ձեզ տիկին, «Сколько раз краснеет в жизни женщина?»․ լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավորին

analitik.am

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանն է: Մեկ տարի եւ ավել սպասել եմ, որ դատավարությունն ավարտվի, ասեմ՝ ամոթ Ձեզ տիկին, «Сколько раз краснеет в жизни женщина?» Ф.Р.

Հրապարակավ ներողություն խնդրեք զոհերի ծնողներից, Ձեր այդքան սիրելի Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որ ծնողներին անվանել էլ «փնթիներ», պարտվեց դատարանում:

Որ պատկերացնեք, թե այս կնոջ հոգին ինչքան տգեղ է, մեկնաբանություններում կդնեմ Սերոբ Սարգսյանի հերքող գրառումը եւ դրա տակ արված Գայանե Եղիազարյանի՝ ինձ ուղղված վիրավորական խոսքերը:

Նկատի ունենալով ինձ՝ տիկինն օրինակ գրել է.

-Սերոբ ջան, մաքրիր էջդ աղբից, այսօր շաբաթօրյակ է:

-Սերոբ ջան, անարժան ստախոսներին մի պատվիր քո արձագանքով, թող իրենց էջում խնջույք կազմակերպեն եւ ինքնահաստատվեն:

-Ակնհայտ էժան խաղեր են եւ ուղղորդված հարձակում, լավ գիտենք ինչից են վառված:

-Շուտով փրփուր էլ ձեռքները չի ընկնի:

Սքրինշոթերը՝ մեկնաբանություններում։»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լիա Սարգսյանը դատարանում հաղթել է զոհված զինծառայողների ծնողներին «փնթիներ» անավանած ՔՊ-ական փոխթաղապետին։

Նույն շարքից