Գլխավոր Քաղաքականություն 

Այսօրվանից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին

analitik.am

Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը հունվարի 1-ից Ռուսաստանից անցնում է Հայաստանին: Որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում։

Հայաստանը նաև ամբողջ տարվա ընթացքում նախագահելու է ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում:

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը, խոսելով ԵԱՏՄ-ում նախագահության առաջնահերթություններից, ավելի վաղ նշել էր, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ:

Նույն շարքից