Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Ինչպես որ Իրանը տրամադրում է կապը Նախիջևանի հետ, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ` և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով . Փաշինյանը՝ Ադրբեջանի պահանջած միջանցքի մասին (տեսանյութ)

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվի վերջին հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ մասին հայտարարել է Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։

Ըստ նրա` Իլհամ Ալիևի հայտարարություններն ընդամենը նախընտրական շրջանի հետ են կապված։

«Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է»,– ընդգծեց Փաշինյանը։

Ըստ նրա` փորձ է արվում միջանցքային խոսույթ ձևավորել ՀՀ նկատմամբ։

«Ընդ որում, երբ ասում ենք` մի րոպե, դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես են նրանք արձագանքում, ասում են` մենք նույն խոսույթն օգտագործում ենք Իրանի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ, այդ թվում` Հյուսիս–հարավ միջանցքի մասին, որն անցնում է ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան։ Մենք ասում ենք` շատ լավ, հասկանում եք, որ հիմա Ադրբեջան–Նախիջևան կապի թեման կա,բայց… Ու էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին, որն այսօր էլ գոյություն ունի։ Մենք սրան արձագանքում ենք այսպես` ինչպես որ Իրանը տրամադրում է կապը Նախիջևանի հետ, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ` և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

 

Նույն շարքից