Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

ՀՀ դեսպանն ու ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են եռակողմ պայմանագրի աշխատանքների վերսկսման հարցը

analitik.am

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը: Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում։

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը։

Ռուսական կողմն ընդգծել է այս ոլորտում եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների վրա։

Նույն շարքից