Լրահոս Հասարակություն 

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 35-ամյակը

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 35-ամյակը:

Հենրիխ Համլետի Մխիթարյանը հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։

Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական«Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», իտալական «Ռոմա» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 11 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Նույն շարքից