Լրահոս Հասարակություն 

Ի՞նչ եղանակ է սպասվում

analitik.am

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են.

Հանրապետության տարածքում`  
Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում,  22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում  14-16 աստիճանով:

Երևան քաղաքում`  

Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի  24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նույն շարքից