Լրահոս Հասարակություն 

Նարինե Հայրապետյանը առևանգումից հետո մեկնել է երկրից

analitik.am

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը բռնաճնշումներից խուսափելու համար մեկնել է երկրից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Նա եկել էր խմբակցություն և հայտնել իր առևանգման մասին։ Ես հորդորեցի դիմել իրավապահներին, հիմա սպասում ենք իրավապահների գործողություններին»։

Թևանյանի փոխանցմամբ՝ Հայրապետյանը վստահ է, որ պատճառը իր հասարակական - քաղաքական գործունեությունն է։
Նա նաև նշեց, որ Հայրապետյանը առևանգողներին չի ճանաչել, առևանգողներն էլ հստակ պահանջ որևէ մեկի անունից չեն ներկայացրել։
Հարցին, թե հնարավո՞ր է Հայրապետյանը վայր դնի մանդատը՝ նա պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Հայրապետյանը դիմել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Հայրապետյանի հաղորդման հիմա վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն շարքից