Լրահոս Հասարակություն 

Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

analitik.am

Հունվարի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը»:

Ստեփանավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնացքներում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նույն շարքից