Լրահոս Հասարակություն 

Թենիսի Եվրոպական Ֆեդերացիան կոչ է անում պահպանել Երեւանի պատմական կորտերը

analitik.am

Թենիսի Եվրոպական Ֆեդերացիայի նամակը, որտեղ կոչ է արվում քաղաքի իշխանություններին պահպանել Երեւանի պատմական կորտերը։

«Մեծ մտահոգությամբ տեղեկացանք Հայաստանի մայրաքաղաքի այգում գտնվող պատմական թենիսի կորտերը քանդելու Երևանի քաղաքապետարանի ծրագրերի մասին։

Կորտերը տարիներ շարունակ ծառայում են հայկական թենիսի համայնքին, և հարյուրավոր մարդիկ դրանք պարբերաբար օգտագործում են հանգստի նպատակներով: Կենտրոնում տեղակայված ենթակառուցվածքը հիմնարար է թենիսի զարգացման համար:

Թենիսի ակումբներն ու խաղադաշտերը վճռորոշ նշանակություն ունեն խաղի զարգացման, այդ թվում՝ մրցաշարի կազմակերպման համար և ծառայում են նաև տեղական համայնքի հանդիպման կետին։ Մեծապես աջակցում ենք վերոհիշյալ ծրագրերին հակադրվելու ձեր գործին և հայտնում մեր մեծ մտահոգությունը թենիսի հայկական համայնքի այս կարևոր ենթակառուցվածքի հնարավոր քանդման վերաբերյալ: Սա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ քաղաքի և նրա ժողովրդի կյանքի, մշակութային ինքնության և հիշողության, ինչպես նաև թենիսի զարգացման վրա Հայաստանում:

Ուստի   խրախուսում ենք բոլոր ներգրավված կողմերին կառուցողական լուծում փնտրել տեղական թենիսի համայնքի համար: Մենք շատ հպարտ ենք Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կատարած աշխատանքով, և հուսով ենք, որ կորտերի հետ կապված իրավիճակը կարող է բարենպաստ լուծվել թենիսի ողջ հայ համայնքի համար»։

Նույն շարքից