Լրահոս Հասարակություն 

Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Հայաստանում ճանապարհներ են փակվել, շրջաններում ձյուն է տեղում

analitik.am

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

«Հունվարի 26-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»:

Նույն շարքից