Լրահոս Հասարակություն 

Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում

analitik.am

Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։

Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Լանջիկ բնակավայրի հատվածում սաստիկ բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նույն շարքից