Լրահոս Հասարակություն 

ԵԿՄ-ի տղաներին իջեցրել են դիրքերից՝ ալկոհոլը չարաշահելու պատճառով

analitik.am

«Փաստինֆո»-ին տեղեկություններ էին հասել առ այն, որ Սյունիքի դիրքերից աշխարհազորայիններին իջեցնում են։ Փորձեցինք Սյունիքի դիրքերում ծառայություն իրականացնող մի շարք ջոկատների հրամանատարներից ճշտել, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Պարզվեց՝ խոսքը վերաբերում է միայն ԵԿՄ-ին։

Մեր աղբյուրը փոխանցեց, որ միայն Երկրապահ կամավորական միության տղաներին են իջեցրել, այն էլ՝ ալկոհոլը չարաշահելու պատճառով։

«Անգամ, երեկ հերթափոխի փոփոխություն պետք է իրականացվեր, սակայն ԵԿՄ-ի տղաներից շատերին թույլ չեն տվել հերթափոխի բարձրանալ»,- մեզ հետ զրույցում ասաց հրամանատարներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ։

Նույն շարքից