Գլխավոր Քաղաքականություն 

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման օրը

analitik.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ կառավարությունից նշել են, թե հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ Իջևանի և Ղազախի հատվածում։

Նույն շարքից