Լրահոս Քաղաքականություն 

Ավագանին կքննարկի Մարությանի, ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշումը

analitik.am

Երևանի ավագանու նիստը կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշումը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 360-Ա որոշմամբ.

2024 թվականի փետրվարի 5-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.

  1.  Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  2.  Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  3.  Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  4.  Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  5.  Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
  6.  Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:

Նույն շարքից