Լրահոս Քաղաքականություն 

Ի գիտություն Փաշինյանի և Ալիևի՝ Սահմանադրության նախաբանը անփոփոխելի դրույթ է․ Մանե Թանդիլյան

analitik.am

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրել է.

«Ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնողներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ համաձայն Սահմանադրական դատարանի որոշման (ՍԴՈ-1590, 29.04.2021թ.)՝ Սահմանադրության նախաբանը համարվում է անփոփոխելի դրույթ։

Բայց եթե Ալիևի նպատակը Հայաստանի ղեկավարությանը նվաստացնելն է, ապա Փաշինյանի պարագայում լավագույն դեպքում դիլետանտությունն է։

Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանի թիմում կգտնվի միջին մակարդակի գոնե մեկ իրավաբան այս պարզ ճշմարտությունը բացատրելու համար»,- գրել է Թանդիլյանը։

Նույն շարքից