Լրահոս Քաղաքականություն 

Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով Երեւանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվել է

analitik.am

Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով Երեւանի ավագանու արտահերթ նիստը երկու օրով հետաձգվել է։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Կայքում պաշտոնապես հրապարակված տեղեկատվության համաձայն ավագանու արտահերթ նիստը տեղի կունենա
2024 թվականի փետրվարի 7-ին` ժամը 10.00-ին։ Հիշեցնենք, որ իշխանությունները մտադիր են վաղաժամկետ դադարեցնել Հայկ Մարությանի, Գեւորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի լիազորությունները։

Նույն շարքից