Լրահոս Քաղաքականություն 

Ի՞նչ հանդիպումներ է ունեցել Հայաստան ժամանած Ժիրայր Լիպարիտյանը․ 168.am

analitik.am

Շուրջ մեկ շաբաթ առաջ դիվանագետ, 1993-1997թթ. ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական, հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ջատագով Ժիրայր Լիպարիտյանը, 168.am-ի տեղեկություններով, եղել է Հայաստանում: Այցը չի հանրայնացվել, սակայն մենք տեղեկացանք, որ նա հանդիպումներ է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի, քաղաքական այլ դեմքերի հետ:

Թե ի՞նչ խորհուրդներ է տվել Ժիրայր Լիպարիտյանը, մասնավորապես, Արմեն Գրիգորյանին, դժվար չէ կռահել, հատկապես, որ երկուսն էլ քաղաքական նույն գծի հետևորդներն են:

Հիշեցնենք, որ 2021թ. հուլիսին թողարկվել էր «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» գիրք-հետազոտությունը՝ հեղինակներ՝ Ռոբերտ Այդաբիրյան (Փարիզ), Ժիրայր Լիպարիտյան (Բոստոն), Թալին Փափազյան (Էքս ան Պրովանս), որում, մասնավորապես, առաջարկվում էր փոփոխություններ կատարել նաև հայկական բանակում.

«Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ 3 բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչև 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է և կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար»,- ասվում  է գրքում: 

 

Նույն շարքից