Բարի օր Քաղաքականություն 

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը զգուշացնում է

analitik.am

1972-ին Ալբանիայի սոցիալիստական հանրապետության ղեկավար Էնվեր Խոջին սկսեց այդ երկրի պատմության ամենատխմար ծրագիրը՝ ամբողջ Ալբանիայով մեկ համատարած կառուցում էին տարօրինակ ռազմական գմբեթներ, իբր օտարերկրյա ներխուժումից պաշտպանվելու համար: Ընդհանուր առմամբ 12 տարում կառուցեցին նմանատիպ շուրջ 150 000 գմբեթ, որոնց կիրառական նշանակությունը զրո է: Այժմ այդ կառույցներում ապրում են բոմժեր, կենդանիներ կամ դրանք վերածվել են հանրային զուգարանների:

 

Ալբանիայում գմբեթների կառուցումը համարվում է դարի ապուշագույն շինարարությունը: 50 տարի անց Հայաստանում ինչ-որ ճարպիկ մարդիկ սկսել են անվերահսկելի դրամահավաք նույն անիմաստ գմբեթների իբր շինարարության համար և օգտվելով ռազմական ղեկավարության բոբիկությունից՝ ներկայացնում են անցյալ դարի 60-70-ականների ալբանական անպետք գմբեթները՝ որպես գիտատեխնիկական առաջընթաց, ռազմագիտության նոր խոսք:

 

Ի դեպ, ամբողջ աշխարհում նման լայնածավալ ու անիմաստ շինարարական պրոյեկտներն իրականացվում են մի նպատակով, որը ավելի շատ քրեական իրավունքի ոլորտից է, քան ռազմագիտության:

 

Քանի որ ՀՀ իրավապահ համակարգն ամբողջությամբ լծված է այլախոհ քաղաքացիներին հալածելուն և ժամանակ չունի իր բուն պարտականություններով զբաղվելու, մեր պարտքն ենք համարում տեղեկացնել դյուրահավատ քաղաքացիներին հեռու մնալ նմանատիպ դրամահավաքներին մասնակցելուց: Մի դարձեք խարդախների զոհը:

 

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի էջից 

 

Նույն շարքից