Լրահոս Քաղաքականություն 

Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի․ Զախարովա

analitik.am

Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում», - ասել է Զախարովան:

Զախարովան պատասխանել է նաև այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների պարբերաբար ոչնչացման վերաբերյալ ՌԴ-ն ինչ դիրքորոշում ունի։

«Եթե այդ մասին նյութեր ունեք, փոխանցեք ինձ, ես դրանք անպայման կմեկնաբանեմ»,- պատասխանել է Զախարովան:

Նույն շարքից