Լրահոս Քաղաքականություն 

Լևոն Քոչարյանին կրկին հրավիրել են ՔԿ․ նախաքննության ավարտից 24 ժամ չանցած որոշել են վերսկսել վարույթը

analitik.am

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին այսօր կրկին կանչել են Քննչական կոմիտե։ Այս մասին Լևոն Քոչարյանն անձամբ է հայտնել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Որքան էլ տարօրինակ է, բայց ինձ նորից կանչեցին քննչական կոմիտե։ Ոստիկանների հետ կապված հայտնի գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, գործը պիտի ուղարկվեր դատարան, բայց 24 ժամ չանցած՝ պարզվեց, որ գործը վերսկսում են»,- նշեց նա։

Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ պարզաբանեց, որ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում փոփոխություն են անում․մի քանի բառ փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է․«Սա ինձ համար չափազանց արտառոց է, վստահ եմ՝ գործընկերներս էլ չեն հիշի մի դեպք, որ նախաքննությունն ավարտվի, 24 ժամ հետո վերսկսվի»

Նույն շարքից