Իրավական Լրահոս 

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել

analitik.am

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսին՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացվել։ Այդ մասին News.am-ին ասել է փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։

Նա նշել է, որ Անի Գևորգյանի տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների համար։

Հարցին՝ առողջական վիճակն ինչպե՞ս է, փաստաբանը պատասխանել է․ «Բավարար է, բայց հոգեպես վիճակը այդքան էլ լավ չէ։ Ենթադրում եմ, որ չի կարող մարդու համար, որը երբեք չի հայտնվել այդպիսի միջավայրում, դա  նորմալ լինի»։

Նշենք, որ Անի Գևորգյանը պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում։

Նույն շարքից