Իրավական Լրահոս Քաղաքականություն 

Հոգեբանը հղում կատարեց իր իսկ հեղինակած հոդվածին

analitik.am

Նարեկ Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հարց ուղղեց իր պաշտպանյալի գործով փորձագիտական եզրահանգման հեղինակ հոգեբան Անի Վարդանյանին․ «Կարո՞ղ եք նշել՝ Ձեր մեջբերած գրականության մեջ, որ հեղինակավոր գրականության մեջ է, որ արտահայտված է միտք, որի համաձայն հնարավոր է խոսքի հոգեբանական փորձաքննություն անցկացնել առանց խոսք արտահայտողի հոգեբանական հատկանիշների, խոսքի արտահայտման պայմանների»։

Փաստաբանի հարցին պատասխանելիս փորձագետը հրապարակված «հարուստ» և տարատեսակ հեղինակներով լի գրականության ցանկից հղում կատարեց իր իսկ հեղինակած հոդվածին։

Ստացվում է, որ հոգեբանը եզրակացություն է տվել՝ հիմնվելով իր իսկ գրածի վրա:

Հիշեցնենք, որ այս պահին դատարանը քննում է Նարեկ Մալյանի խափանման միջոցի հարցը։

Նույն շարքից