Քաղաքականություն 

Հայկական կողմը հիմա Շառլ Միշելից պետք է «սպռոս» անի․ Էդմոն Մարուքյան

analitik.am

Հայկական կողմը հիմա Շառլ Միշելից պետք է «սպռոս» անի՝ դուք ասում էիք, որ ճանաչեք իրար՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ԼՂ ժողովուրդը ունենա իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի ներքո։

Հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Կարպիս Փաշոյանի հետ համատեղ «Պլատֆորմ» փոդքասթի շրջանակներում․

«Հայաստանը ասում է, որ սահմանազատման հիմքում պետք է դրվի Խորհրդային Միության 1975 թվականի քարտեզը։ Ադրբեջանը ասում է, որ չի ընդունում, որևէ քարտեզ որպես հիմք չի ընդունում։

Խոսելով գյուղի մասին, Հայաստանը միակողմանիորեն գնում է զիջման։ Ադրբեջանը դուրս չի գալիս Ջերմուկի հատվածներից, Սոթք-Խոզնավարից, Տավուշի հատվածներից և այլ տեղերից։

Մենք էլ Ալիևից պետք է պահանջենք, որ ինքը դուրս գա այն տեղերից, որտեղ ինքն է առաջ եկել։ Բայց մենք գնում ենք միակողկամնի զիջման։ Փաստարկը, որ դա չանենք ինչ կլինի, պետքա ասվի՝ կլինի պատերազմ։

Ադրբեջանը որևէ խաղաղություն չի ուզում, չի ձգտում պայմանագիր կնքելու։ Մենք չենք կարող մեր սահմանած կարմիր գծերը անընդհատ վերափոխել, հետ քաշել։

Հայկական կողմը հիմա Շառլ Միշելից պետք է «սպռոս» անի՝ դուք ասում էիք, որ ճանաչեք իրար՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ԼՂ ժողովուրդը ունենա իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի ներքո։ Կբանակցեն կողմերը, հիմա մի բանակցող կողմը նստած է Ադրբեջանի բանտում՝ խոշտանգումների ու անմարդկային պայմանների մեջ։

Ինչ ասում էիք փլուզվեց, չկա ԼՂ-ն, մարդիկ այսօր փախստական են Հայաստանում։ Այդ ամեն ինչի հետ միասին Ալմա Աթայի հռչակագիրը չի գործում։ Այս ամեն ինչից մնացել են միայն եվրոպական դիտորդները»,- նշել է Մարուքյանը։

Նույն շարքից