Միջազգային 

Կիևն ԱՄՆ-ին դիմել է խնդրանքով

analitik.am

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում խնդրել է շարունակել աջակցությունը Կիևին՝ ներառյալ հակաօդային պաշտպանության սարքավորումների և հրետանային զինամթերքի մատակարարումը։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

«Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից Ուկրաինային շարունակական աջակցության անհրաժեշտությունն ու հրատապությունը, ներառյալ հակաօդային պաշտպանության և հրետանային զինամթերքը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցության խիստ անհրաժեշտ փաթեթը հաստատելու հետագա ուղիները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ակնկալվող արդյունքների շուրջ։

Նույն շարքից