Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Բուհերի շենքերը կտրվեն կառավարման միջազգային ընկերության. Տեսանյութ

analitik.am

Եթե ՀՀ բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, ասենք` ԵՄ չափորոշիչներով, ու ստանա բուհական գործունեության լիցենզիա, ապա ՀՀ ոչ մի բուհ հավաստագիր չի ստանա: Այս մասին այսօր՝ մարտի16-ին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը` Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին:
Փաշինյանը շեշտել է, որ խոսքը վերաբերում է և՛ պետական, և՛ մասնավոր բուհերին։

«Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշենրով  հավաստագրվի եւ ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարեւոր եւ ռազմավարական ծրագիր է»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ երկարաժամկետ առումով, Երեւանի կենտրոնում որեւէ բուհ չպետք է լինի,  նաեւ ակադեմիական քաղաքից դուրս որեւէ բուհ չպետք է լինի:

«Եթե մենք բուհերը տեղափոխում ենք ակադեմիական քաղաք, ապա հարց է առաջանում, այդ բուհերի շենքերը ինչ են լինելու: Մենք հիմա քննարկում ենք հետեւյալ գաղափարը, որ այդ բոլոր բուհերի շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ եւ տրվեն կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության որպես տարածքներ եւ այնտեղից գեներացվող ողջ գումարը գնա ակադեմիական քաղաքին եւ բուհական համակարգի ֆինանսավորմանը»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ դեռևս քննարկում են` այնտեղից գեներացվող ամբողջ գումարը գնալու է պետական բյուջե՞, թե՞ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հաշիվներին։

Նույն շարքից